Հայաստանի շախմատիստները կմասնակցեն «Աէրոֆլոտ օփեն» փառատոնին

10:00 - 08 Փետ, 2018

Փետրվարի 19-ից մարտի 2-ը Մոսկվայում կկայանա «Աէրոֆլոտ օփեն» խոշոր շախմատային փառատոնը, որի շրջանակներում երեք մրցաշար կանցկացվի:

Գլխավոր A մրցաշարում (կմասնակցեն 2549 և ավելի վարկանիշ ունեցող շախմատիստները) հանդես կգան Հայաստանի հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը եւ Հայկ Մարտիրոսյանը, գրոսմայստերներ Մանուել Պետրոսյանը, Արման Միքայելյանը, միջազգային վարպետներ Արամ Հակոբյանը եւ Շանթ Սարգսյանը:

B եւ C մրցաշարերում, ընդհանուր առմամբ, կմասնակցի Հայաստանի վեց ներկայացուցիչ:

 

Աղբյուրը՝ Հայաստանի շախմատի ֆեդերացիա

Այլ նորություններ