Բասկետբոլ, Երեւան-2800. «Ուրարտուն» պարտությամբ մեկնարկեց

22:08 - 12 Մար, 2018

Այսօր նախկին «Միկա» մարզահամալիրում մեկնարկեց «Երեւան-2800» բասկետբոլի միջազգային մրցաշարը: Երեւանի «Ուրարտուն» հանդիպեց «Գազպրոմ Մոսկովսիին» եւ զիջեց 65:93 հաշվով (15:18, 9:25, 26:28, 15:22):

Խաղի ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց մոսկովյան ակումբի բասկետբոլիստ Սերգեյ Բիկովը (22 միավոր): «Ուրարտուի» կազմում ամենից շատ միավորներ վաստակեց Էդգար Բաբայանը (20 միավոր):

Մյուս խաղում Թբիլիսին ներկայացնող «Հունդայի» ակումբը 106:65 հաշվով առավելության հասավ Թեհրանի «Արարատ» ակումբի նկատմամբ:

Վաղը միմյանց հետ կխաղան` «Ուրարտու»-«Արարատ», «Գազպրոմ Մոսկովսկի»-«Հունդայի»:

Այլ նորություններ