Ռիո դե Ժանեյրոյի քաղաքային իշխանություններն ավարտել են Օլիմպիական խաղերի` ուղիղ հեռարձակումներն ապահովող միջազգային կենտրոնի շինարարությունը (հեռուստատեսություն, ռադիո):
Հեռարձակումների միջազգային կենտրոնի շինարարությունը սկսվել էր 2013 թվականի հոկտեմբերի 2-ին: Կառույցն ունի 80 հազար քառակուսի մետր տարածք: Կազմակերպիչները պլանավորում են ապահովել 5-6 հազար ժամ ուղիղ եթեր: Մարզասերները հնարավորություն կունենան հետևելու Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի ողջ ընթացքին, բացման և փակման պաշտոնական արարողություններին, ինչպես նաև մի քանի մարզաձևերի մարզումներին: Խաղերի ավարտից հետո, շենքը կվերածվի առևտրի կենտրոնի:
XXXI ամառային Օլիմպիական խաղերը կկայանան օգոստոսի 5-21-ը Բրազիլիայի Ռիո դե ժանեյրո քաղաքում: Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիոյի 4 շրջանների` Կոպակաբանայի, Մարականայի, Դեոդորոյի և Բարայի 33 մարզական կառույցներում: