Հանգստյան օրերին կայացել է բասկետբոլի Հայաստանի Ա լիգայի առաջնության երկու հանդիպում:
Երկու խաղերն էլ անցել են լարված ու հետաքրքիր պայքարում: «Արթիկը» սեփական հարկի տակ 99-89 հաշվով հաղթել է ՖԻՄԱ-ին: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվել է Մխիթար Վարդանյանը (ՖԻՄԱ, 25 միավոր):
«Արցախը» հյուընկալվելիս առավելության է հասել «Գրանդ Սպորտի» նկատմամբ՝ 110-91: Լավագույն խաղացող ճանաչվել է Ալեքսա Սիմովիչը («Արցախ»): Նա վաստակել է 41 միավոր:
11-րդ տուրի «Ուրարտու»-«Ինժեներ» խաղը կկայանա հունվարի 31-ին:
Լուսանկարը՝ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի