ՊԵՏՔ Է ԶԳՈՆ ԼԻՆԵԼ

11:00 - 28 Մար, 2020

Համաշխարհային հակադոպինգային գործակալության  / WADA / նախագահ   Վիտոլդ Բանկան ուղերձով   դիմել է  մարզիկներին։ Նա ասել է, որ հակադոպինգը  երբեք չի <<  քնում  >>։  WADA – ի  տրամադրության տակ են  մարզիկների կենսաբանական անձնագրերը,  նրանց  երկարաժամկետ թեստերը և  այլ նյութեր։ Դրանք  հիմնական գործիքներ կհանդիսանան   առաջիկա շաբաթների և  ամիսների ընթացքում ստուգումներ անցկացնելու համար։ Մի շարք երկրներում թեստավորման ծրագրերը անխուսափելիորեն  կկասեցվեն կամ արդեն  դադարեցվել են ու  սահմանափակվել։  Սակայն WADA –ն  կանի հնարավոր ամեն ինչ հակադոպինգային համակարգի ամբողջականությունը պահպանելու համար։

Եթե որոշ օրինազանցներ կարծում են, որ այժմ իրենց մեքենայություններ կատարելու   ժամանակն է, սխալվում են։ Վստահեցնում  ենք, որ  կարգը խախտողները կբռնվեն ու կհեռացվեն սպորտային միջավայրից, որպեսզի պաշտպանվեն  << մաքուր >> մարզիկները  ։

Այլ նորություններ