Հայաստանի լողորդներից վերջինը Բուդապեշտում ընթացող ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությունում այսօր ջրուղի ելավ Վարսենիկ Մանուչարյանը:
Ազատ լողաոճում նա 50 մետրն անցավ 27, 08 վայրկյանում և սահմանեց ՀՀ նոր ռեկորդ: Այդ արդյունքով, 82 մարզուհիների պայքարում , երևանցին զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 44 –րդ հորիզոնականը:
Այսպիսով, Եվրոպայի ստուգատեսում մեր պատվիրակներ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը կատարեցին չորս ջրամուտ և ցույց տվեցին մարզաձևի հայկական դպրոցի համար բավականին լավ ՝ միջին ցուցանիշներ: Կարծում ենք, պիտի գոհանալ արդյունքներով: Պետք է նշել նաև մարզիչների աշխատանքը:
Հերթը ջրացատկորդներին է: Նրանց պայքարը կսկսվի հունիսի 26 –ից: 10մ. աշտարակացատկի մրցումներում հանդես կգան նաև մեր երկրի պատվիրակներ Վլադիմիր Հարությունյանը և Ալիսա Զաքարյանը: