Այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվեց Հայաստանի կանանց 73-րդ առաջնությունը: Մարիա Կուրսովան, որը ժամկետից շուտ նվաճել էր չեմպիոնական տիտղոսը, ոչ-ոքի խաղաց Լիլիթ Գալոյանի հետ: Վերջինիս այս արդյունքը բրոնզե մեդալ բերեց: Արծաթե մեդալ նվաճեց Սիրանուշ Ղուկասյանը:
Իներորդ տուրի արդյունքները. Սիրանուշ Ղուկասյան-Աննա Խաչատրյան՝ 1:0, Սոնա Ասատրյան-Մարիա Գեւորգյան՝ 1:0, Սուսաննա Գաբոյան-Մարիամ Մկրտչյան՝ 1:0, Աննա Սարգսյան-Նարե Առաքելյան՝ 0:1, Լիլիթ Գալոյան-Մարիա Կուրսովա՝ ոչ-ոքի:
Ամփոփիչ մրցաշարային աղյուսակ. Կուրսովա՝ 7.5 միավոր, Ղուկասյան՝ 6, Գալոյան, Սարգսյան՝ 5-ական, Գեւորգյան, Գաբոյան, Առաքելյան՝ 4.5-ական, Ասատրյան, Մկրտչյան՝ 3-ական, Խաչատրյան՝ 2: