Կայացել են բասկետբոլի Հայաստանի Ա լիգայի առաջնության 9-րդ տուրի հանդիպումները:
ՖԻՄԱ-ն հյուրընկալվելիս հավասար եւ լարված պայքարում 98-93 հաշվով հաղթանակ է տարել «Շիրակի» նկատմամբ: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվել է Գոռ Գյագունցը (ՖԻՄԱ): Նա վաստակել է 33 միավոր:
«Գրանդ սպորտը» սեփական հարկի տակ պարտվել է «Արթիկին»՝ 67-86: Այս խաղում ամենաարդյունավետը Արման Հակոբյանն էր («Արթիկ») 26 միավորով:
Տուրի վերջին խաղում, երեկ, «Ինժեները» դժվար պայքարում երեք միավորի առավելությամբ հաղթել է «Արցախին»՝ 65-62: Հանդիպման լավագույն խաղացող ճանաչվել է Բագրատ Միքայելյանը («Արցախ»): Նա վաստակել է 24 միավոր:
Լուսանկարը՝ Հայաստանի բասկետոբլի ֆեդերացիայի