Կայծակնային շախմատի ԱԱ. Լեւոն Արոնյանը եւ Տիգրան Պետրոսյանը լավագույն տասնյակում են

23:00 - 30 Դեկ, 2017

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում ավարտվեց կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը: Մրցաշարի մասնակիցները խաղացին 21 տուր (11-ը՝ առաջին օրը):

Տղամարդկանց մեկնարկին մասնակցեց 138 շախմատիստ, այդ թվում Հայաստանի վեց ներկայացուցիչ:

Լեւոն Արոնյան՝ 14 միավոր (5-րդ տեղ), Տիգրան Պետրոսյան՝ 13.5 (7), Հրանտ Մելքումյան՝ 13 (15), Զավեն Անդրիասյան՝ 11.5 (43), Սերգեյ Մովսեսյան՝ 10.5 (74), Գաբրիել Սարգսյան՝ 9.5 (95):

Հաղթող դարձավ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա)՝ գերազանցելով Սերգեյ Կարյակինին (ՌԴ) եւ Վիշվանաթան Անանդին (Հնդկաստան)՝ 14-ական միավոր:

Կանանց առաջնությունում մասնակցեց 100 շախմատիստուհի՝  չորսը Հայաստանից:

Էլինա Դանիելյան՝ 13 միավոր (13-րդ տեղ), Լիլիթ Գալոյան՝ 10.5 (58), Լիլիթ Մկրտչյան՝ 10 (62), Մարիա Գեւորգյան՝ 9.5 (71):

Առաջատար եռյակը՝ Նանա Ձագնիձե (Վրաստան)՝ 16.5, Վալենտինա Գունինա (ՌԴ)՝ 16, Ցզյու Վենցյու (Չինաստան)՝ 14:

 

Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի

Այլ նորություններ