Հայաստանի հավաքականի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանն ավարտեց մրցելույթները Պորտուգալիայի Անադիա քաղաքում ընթացող միջազգային մրցաշարում։
Երեկ էլիտ ռաունդի սկրեչ մրցաձեւմ հայ հեծանվորդը երրորդ տեղով անցավ եզրափակիչ։ Սակայն, եզրափակչում 24 հեծանվորդների մեջ եզրագիծը հատեց 14-րդը։
Մրցումային առաջին օրը Ստեփանյանն արծաթե մեդալ էր նվաճել Մ 23 տարեկանների պայքարում (սկրեչ)։
Սա ընթացիկ տարվա վերջին կարեւոր մրցաշարն էր հայ հեծանվորդի համար։