Մարմնամարզության աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանի խոսքով` աշխարհի առաջնությունում պայքարը շատ լարված էր:
«Ճիշտն ասած շատ դժվար էր, քանի որ ինքնին լարվածությունը շատ մեծ էր: Աշխարհի տարբեր երկրներից մասնակից մարզիկներից շատերը, ինձ պես եկել էին օլիմպիական ուղեգրի հետևից: Իսկ անհատական պայքարում դժվար է մեդալների համար պայքարել: Դժվարանում եմ ասել, թե արդյոք ինձ կհաջողվի կրկնել այս արդյունքը Ռիոյի Օլիմպիական խաղերում, ամեն բան կախված է պատրաստվածությունից, նախապատրաստական շրջանից: Հնարավոր է, որ կկարողանանք պայքարել մեդալի համար, եթե լավ պատրաստ լինեմ»,-լրագրողների հետ զրույցում ասաց Մերդինյանը:
Շոտլանդական Գլազգո քաղաքում ավարտված մարմնամարզության աշխարհի վարկանիշային առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Հարություն Մերդինյանը (նժույգթափեր) վարժությունում, հավաքելով 15.500 միավոր, դարձել է մարմնամարզության աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Հայ մարմնամարզիկը ապահովել է Օլիմպիական խաղերի ուղեգիր: Մարմնամարզիկներ Հուրի Գեբեշյանը և Արթուր Դավթյանը իրավունք են ստացել մասնացելու Ռիոյում կայանալիք «Թեստ իվենթ»-ին և աշխարհի առաջնությունում գրանցած արդյունքները կրկնելու դեպքում կնվաճեն Օլիմպիական խաղերի ուղեգիր: