Երեւանի «Դինամո» ակումբը դեկտեմբերի 13-15-ը կմասնակցի հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությանը: Հայ ըմբիշներն այսօր մեկնում են մրցավայր Իրան.
«Երեւանում երկու ուսումնամարզական հավաք ենք անցկացրել: Լուրջ պատրաստվել ենք առաջնությանը, մեր ըմբիշները լավ մարզավիճակում են: Հիմնականում թիմը համալրված է երիտասարդ մարզիկներով:
Չորրորդ անգամ ենք մասնակցում աշխարհի ակումբային առաջնությանը, հաջողություններ ունեցել ենք: Հույս ունեմ, որ այս տարի եւս մրցանակային տեղեր կզբաղեցնեն մեր տղաները»,- ասաց թիմի գլխավոր մարզիչ Արսեն Մակվեցյանը:
Թիմի կազմում ընդգրկվել են՝ Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Մուրադ Հարությունյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Ալեքսան Միքայելյանը (67 կգ), Արմեն Հակոբյանը (72 կգ), Ռուբեն Ղարիբյանը (77 կգ), Արգիշտի Աբգարյանը (82 կգ), Գեղամ Թորգոմյանը (87 կգ), Վաղարշակ Մինասյանը (97 կգ), Էդգար Խաչատրյանը (130 կգ):