Հոկեյի «Արարատ» ակումբը երկու հաղթանակ տարավ «Խիմիկ-2-ի» նկատմամբ

10:20 - 11 Դեկ, 2017

Երեւանի «Արարատ» հոկեյի ակումբը Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնությունում արտագնա երկու հանդիպում անցկացրեց «Խիմիկ-2»-ի հետ (Նովոպոլոցկ) եւ երկուսում էլ վստահ հաղթանակ տարավ, համապատասխանաբար, 6:3 եւ 9:1 հաշվով:

Քսանվեց խաղից հետո «Արարատը» 49 միավորով 14 թիմերի մեջ 6-րդն է:

Հաջորդ հանդիպումներն  «Արարատը» դեկտեմբերի 13-ին եւ 14-ին սեփական հարկի տակ կանցկացնի Բելառուսի մինչեւ 17 տարեկանների հավաքականի հետ:

 

Լուսանկարը՝ «Արարատ» ՀԱ

Այլ նորություններ