Արցախը գլխավորում է Մ 16 տարեկանների Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը

12:38 - 04 Դեկ, 2017

Շաբաթ եւ կիրակի օրերին կայացել են բասկետբոլի Մ 16 տարեկանների Հայաստանի առաջնության 10-րդ տուրի հանդիպումները:

«Արթիկը» 77:40 հաշվով առավելության է հասել «Արարատի» նկատմամբ: «Աջափնյակը» պարտվել է «Շենգավիթին»՝ 41:62:  «Արաբկիրը» խոշոր հաշվով հաղթել է «Արաբկիր» Խ/Մ-ին՝ 83:48: «Գյումրին» 30:49 հաշվով զիջել է «Վանաձորին», «Պոլիտեխնիկն» էլ խոշոր հաշվով պարտվել է ԽՄՕՄՄ-ին՝ 17:55:

Այս պահի դրությամբ մրցաշարային աղյուսակը 20 միավորով գլխավորում է «Արցախը», որն անցկացրել 11 հանդիպում:

Մրցաշարային աղյուսակը.

Այլ նորություններ