Հանգստյան օրերին կայացել են բասկետբոլի Հայաստանի Ա լիգայի առաջնության 5-րդ տուրի հանդիպումները:
Առաջին խաղում «Ուրարտուն» հյուրընկալվելիս 88:62 հաշվով առավելության է հասել «Արթիկի» նկատմամբ:
«Արցախը» սեփական հարկի տակ հաղթել է «Շիրակին»՝ 88:67: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվել է Ալեքսա Սիմոնովիչը («Արցախ», 39 միավոր):
Տուրի վերջին՝ «Գրանդ սպորտ» - ՖԻՄԱ խաղը կկայանա դեկտեմբերի 6-ին, «Գրանդ սպորտ» մարզադահլիճում: