Լեհաստանի Բիդգոշչ քաղաքում շարունակվում է ըմբշամարտի Մ 23 տարեկանների աշխարհի առաջնությունը։
Այսօր պայքարի մեջ մտան ազատ ոճայինները։ 57 կգ քաշային Գեւորգ Թադեւոսյանը մեկնարկային գոտեմարտում պարտվեց թուրք Սուլեյման Աթլիին։ 61 կգ Ղազար Համբարձումյանը 1/8 եզրափակչում հաղթեց ղրղզ Ժաինակ Տուրգունբաեւին։ Սակայն, քառորդ եզրափակչում հայ ըմբիշը զիջեց Ղազախստանի ներկայացուցչին։ Համբարձումյանին չհաջողվեց հաղթել նաեւ սփոփիչ գոտեմարտում։ Հայաստանի երկու ներկայացուցիչներն էլ դուրս մնացին մեդալի համար պայքարից։
Վաղը գորգ կմտնեն Խաչատուր Պապիկյանը (70 կգ) եւ Հրայր Ալիխանյանը (74 կգ):