Նիդերլանդների ներկայացուցիչ Անիշ Գիրիին հաղթելուց հետո գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Պալմա դե Մալյորկայում (Իսպանիա) ընթացող ՖԻԴԵ-ի Գրան Պրիի վերջին փուլի միանձնյա առաջատար է:
Հայաստանցի շախմատիստը սպիտակներով գեղեցիկ եւ արագ հաղթանակ տարավ՝ հարկադրելով մրցակցին հանձնվել 27-րդ քայլում:
Արոնյանն ունի 3 միավոր եւ կես միավորի տարբերությամբ գերազանցում է հինգ գրոսմայստերի:
Նոյեմբերի 20-ին կայանալիք հինգերորդ տուրում Արոնյանը սեւերով կխաղա չինացի Դին Լիժենի հետ: