Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը ՀԱՕԿ լրատվական հետ զրույցում, անդրադարձավ ԶԼՄ-ներում շրջանառվող այն լուրերին, որ կանադաբնակ Թինա Կարապետյանը ցանկություն է հայտնել հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո:
«Թինա Կարապետյանն արդեն մեկ տարի է, ինչ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կազմում և 2014 թվականին մասնակցել է աշխարհի առաջնությանը: Տալլինում կայացած աշխարհի երիտսաարդական առաջնությանից հետո տեսանք, որ իր զույգն անհամապատասխան է և որոշվեց որ պիտի փոխվի: Այս օրերին Թինան Ավստրիայում անցկացվող Գրան Պրիին է մասնակցում: Հիմա իր նոր զույգի հետ մասնակցում է ավստրական մրցաշարին»,-ՀԱՕԿ լրատվական լրագրողի հետ զրույցում ասաց Մելանյա Ստեփանյանը:
Թինա Կարապետյանն այժմ հանդես է գալիս Սիմոն Սենեկալի հետ:
ՀԱՕԿ լրատվության բաժին