Իտալիայի Տարվիզիո քաղաքում ընթացող շախմատի Մ 20 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Հայկ Մարտիրոսյանը եւ Մանուէլ Պետրոսյանը մեկնարկային տուրերում երկուական հաղթանակ են տարել եւ բաժանում են 1-22-րդ տեղերը:
Մեկ միավոր ունի Տիգրան Հարությունյանը (94-րդ տեղ): Աղջիկներից Հայաստանի միակ ներկայացուցիչ Սիրանուշ Ղուկասյանը մեկ միավորով 36-րդ հորիզոնականում է: