Հերսոնեսում (Կրետե) ավարտված շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը Լեւոն Արոնյանի բացակայությամբ չկարողացավ հաղթել Սերբիային՝ 2:2:
Գաբրիել Սարգսյանը հաղթանակ տարավ երկրորդ խաղատախտակի առջեւ, Սերգեյ Մովսեսյանը եւ Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի խաղացին, իսկ Հովհաննես Գաբուզյանը պարտվեց վերջին խաղատախտակի առջեւ:
Մեր թիմը վաստակած 10 միավորով 12-րդ հորիզոնականում է, ինչը վերջին տարիների ամենավատ արդյունքն է:
Լավագույն եռյակում են Ադրբեջանը, Ռուսաստանը եւ Ուկրաինան:
Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի