Երեւանի «Արարատ» հոկեյի ակումբը Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնությունում հյուրընկալվելիս երկու հանդիպում է անցկացրել «Մետալլուրգա-2»-ի հետ, որից առաջինում 6:2 հաշվով հաղթանակ տարել, երկրորդում՝ պարտություն կրել (1:2):
16 խաղից հետո «Արարատը» 28 միավորով 14 թիմերի մեջ 8-րդն է (մյուս ակումբները 18-20-ական խաղ են անցկացրել):
Հաջորդ հանդիպումներն «Արարատը» նոյեմբերի 9-ին եւ 10-ին սեփական հարկի տակ կանցկացնի «Նեմանա-2»-ի հետ:
Լուսանկարը՝ «Արարատ» ՀԱ