Շախմատի թիմային ԵԱ. Տղամարդկանց հավաքականը բաժանեց միավորները Լեհաստանի հետ

22:22 - 05 Նոյ, 2017

Հայաստանի տղամարդկանց հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության ութերորդ տուրում ոչ-ոքի խաղաց Լեհաստանի հավաքականի հետ՝ 2:2:

Վերջին խաղատախտակի առջեւ հաղթանակ տարավ Հովհաննես Գաբուզյանը: Ոչ-ոքի խաղացին Լեւոն Արոնյանը եւ Գաբրիել Սարգսյանը: Հրանտ Մելքումյանը պարտություն կրեց երրորդ խաղատախտակի առջեւ:

 

Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի

Այլ նորություններ