Հայաստանի ազգային հավաքականն առաջին անգամ կմասնակցի տղամարդկանց Եվրոպայի փոքր երկրների 2016թ. առաջնությանը:
Առաջնությունը կայանալու է 2016թվականի հուլիսին: Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը մասնակցելու իրավունք ունեն հետեւյալ 11 երկրները. Հայաստան, Անդորրա, Ադրբեջան, Ջիբրալթար, Մալթա, Մոլդովա, Մոնակո, Նորվեգիա, Սան Մարինո, Շոտլանդիա եւ Ուելս:
Մրցավայրի անունը եւ մասնակիցների վերջնական ցանկը հայտնի կդառնա 2016 թվականի հունվարի 22-ին:
ՀԱՕԿ լրատվության բաժին