Դահուկավազքի Հայաստանի թիմը մեկնել է Ֆինլանդիա

15:00 - 29 Հոկ, 2015

Դահուկավազքի Հայաստանի հավաքականի անդամները մեկնել են Ֆինլանդիա, որտեղ կանցկացնեն հերթական ուսումնամարզական հավաքը:

Հավաքականը երկու մարզիչների՝ Արթուր Միքայելյանի և Ալլա Միքայելյանի  հետ, մինչև նոյեմբերի 15-ը հավաք կանցկացնի ֆինլանդական Վուոկատի քաղաքում: Այնուհետ  Սերգեյ Միքայելյանը և Միքայել Միքայելյանը կմասնակցեն Սաարիսելկայի միջազգային վարկանիշային մրցաշարին: Մինչև տարվա ավարտը, հայ դահուկորդներից Սերգեյ Միքայելյանը կմասնակցի նաև աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին:  

Սերգեյը և Միքայելը դեկտեմբերի 11-13-ը կմասնակցեն նաև սկանդինավյան գավաթի խաղարկությանը և կվերադառնան հայրենիք:

 

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ