Երևանի Խուլերի մշակույթի և սպորտի պալատում շարունակվում է խուլերի մարտարվեստների (ձյուդո, թաեքվոնդո, կարատե) Եվրոպայի անդրանիկ առաջնությունը:
Մայրաքաղաքում անցկացվող այս մրցաշարին մասնակցում են եվրոպական 17 երկրների ներկայացուցիչներ: Հոկտեմբերի 27-ին կայացել է կարատեի մրցաշարը, իսկ հոկտեմբերի 28-ին մրցել են թաեքվոնդոյիստները: Եվրոպայի առաջնության նախավերջին օրը՝ հոկտեմբերի 30-ին, ուժերը կչափեն ձյուդոյիստները:
«Այս առաջնությունը մեզ համար մեծ փորձ կլինի միջազգային այլ կարևորագույն մրցաշարեր անցկացնելու համար: Հիմա արդեն համոզվում ենք, որ կարող կազմակերպել»,-ՀԱՕԿ լրատվության բաժնի լրագրողի հետ զրույցում ասաց Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Վարդան Ղահրամանյանը:
Եվրոպայի առաջնությանը մասնկցում են Հայաստանը, Բելառուսը, Բելգիան, Բուլղարիան, Խորվաթիան, Ֆրանսիան, Հունաստանը, Իսրայելը, Իտալիան, Լատվիան,Նիդեռլանդները, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռուսաստանը, Շվեյցարիան, Թուրքիան, Ուկրաինան: Երևան են ժամանել մոտ 250 պատվիրակ: Մրցավարական կազմի մի մասը ընտրված է Եվրոպայից, մի մասը՝ Հայաստանից:
Լուսանկարներն` այստեղ:
ՀԱՕԿ լրատվության բաժին