Երեւանի «Արարատ» հոկեյի ակումբը հերթական երկու հանդիպումն անցկացրեց Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնությունում:
Մեր թիմը Բելառուսի մինչեւ 17 տարեկանների հավաքականի հետ արտագնա երկու խաղերից առաջինում հաղթեց 7:2 հաշվով, իսկ պատասխան խաղում առավելությունը տանտերերինն էր՝ 6:5:
Տասը հանդիպումից հետո «Արարատը» 17 միավորով 14 թիմերի մեջ 9-րդն է (մյուս ակումբներն անցկացրել են նվազագույնը 12-ական խաղ):
Հաջորդ տուրում «Արարատը» կհյուրընկալվի «Յունիորին» հոկտեմբերի 22-ին եւ 23-ին:
Լուսանկարը՝ «Արարատ» ՀԱ