Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի ձյուդոյի մրցումներում Հայաստանի միակ ներկայացուցիչ Ֆերդինանդ Կարապետյանը դուրս մնաց մեդալային պայքարից։
73 կգ քաշային կարգում հանդես եկող ձյուդոիստը սփոփիչ գոտեմարտում պարտվեց Ադրբեջանի ներկայացուցիչ Խիդայադ Հեյդարովին և զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից։
Ֆերդինանդ Կարապետյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ հաղթել էր պորտուգալացի Ժորժե Ֆերնանդեսին:
1/8 եզրափակիչում Ֆերդինանդն ուժեղ էր Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Մոգուշկովից, սակայն 1/4 եզրափակիչում հայ ձյուդոիստը պարտվեց Ադրբեջանը ներկայացնող Ռուստամ Օրուջևին և միայն սփոփիչ գոտեմարտի մասնակցելու հնարավորություն ստացավ։