Երիտասարդ եւ պատանի սամբիստներն ութ մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում

12:32 - 17 Հոկ, 2017

Սերբիայի Նովի Սադ քաղաքում կայացել է երիտասարդների ու պատանիների աշխարհի առաջնությանը: Հայ սամբիստները մեկ ոսկե, երեք արծաթե եւ չորս բրոնզե մեդալներ են նվաճել:

90 կգ քաշային կարգում երիտասարդների աշխարհի չեմպիոն դարձել է Գրիգոր Սահակյանը: Ֆելիքս Դանիելյանը (48 կգ), Արթուր Մանուկյանը (56 կգ) եւ Վահագն Չալյանը (82 կգ) բրոնզե մեդալներ են նվաճել:

Պատանիներից Արմեն Նիկողոսյանն (56 կգ) ու Բորիս Շատվերյանն (75 կգ) արժանացել են արծաթե մեդալի, իսկ Նարեկ Համբարձումյանը (87 կգ)՝ բրոնզե:

Աղջիկներից պատվո հարթակին կանգնել է միայն Աննա Մկրտչյանը (+80 կգ)՝ նվաճելով արծաթե մեդալ:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանի խոսքով՝ իր սպասելիքներն արդարացել են 70-80 տոկոսով.

«Ավելի մեծ սպասելիքներ ունեի, գոնե երկու ոսկե մեդալ պետք է նվաճեինք: Շատ գոհ եմ Գրիգոր Սահակյանից: Նա եւս մեկ անգամ ապացուցեց իր բարձր կարգը: Սահակյանը համոզիչ հաղթանակներ տարավ շատ ուժեղ մարզիկների նկատմամբ: Նա պայքարից դուրս թողեց նաեւ նախորդ տարվա չեմպիոնին:

Բորիս Շատվերյանը նույնպես շատ ուժեղ տղաների հաղթեց: Եզրափակչում նա մրցեց Հունաստանը ներկայացնող ազգությամբ հայ մարզիկի հետ: Չհասկացանք, թե ինչ կատարվեց եւ ինչու զիջեց»,- ասաց Լեւոն Հայրապետյանը:

Ֆեդերացիայի նախագահը նշեց, որ աշխարհի առաջնությանն այժմ պատրաստվում է ազգային հավաքականը: Մեծահասակների տարվա գլխավոր ստուգատեսը կկայանա նոյեմբերի 9-13-ը Սոչիում:

 

Լուսանկարը՝ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի

 

Այլ նորություններ