Հոկեյի «Արարատը» նորից խաղի մեջ է

12:10 - 03 Հոկ, 2017

Երեւանի «Արարատ» հոկեյի ակումբը, չնայած ֆինանսական եւ կազմակերպչական բոլոր դժվարություններին, այս մրցաշրջանում կրկին ներկայացնում է Հայաստանը Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնությունում:

Վերջին երկու հանդիպումներում «Արարատն» իր հարկի տակ երկու անգամ խոշոր՝ 10:1 եւ 9:2 հաշվով հաղթեց «Բոբրույսկին»:

Մեկնարկային չորս խաղերում «Արարատը» գրանցել է այսպիսի արդյունքներ. «Արարատ»-«Վիտեբսկ-2»՝ 8:1 եւ 13:1, «Շախտյոր-2» – «Արարատ»՝ 2:0 եւ 4:2:

Վեց խաղերից հետո հոկեյի մեր ակումբը 12 միավորով 14 թիմերի մեջ յոթերորդն է:

Հոկտեմբերի 8-ին եւ 9-ին «Արարատն» մրցակցի խաղադաշտում կհանդիպի «Գոմել-2-ի» հետ:

 

Աղբյուրը՝ hockey.by

Լուսանկարը՝ «Արարատ» հոկեյի ակումբի 

Այլ նորություններ