Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում այսօր Հայաստանը հերթական ոսկին եւ բրոնզը նվաճեց:
Մինչեւ 17 տարեկան տղաների պայքարում 69 կգ քաշային կարգում հանդես եկան Արմեն Գրիգորյանն ու Ռաֆիկ Հարությունյանը: Երկամարտում Արմենն արձանագրեց 296 կիլոգրամ եւ նվաճեց չեմպիոնի կոչումը (134 կգ` փոքր արծաթ + 162 կգ` փոքր բրոնզ):
Ռաֆիկը պատվո հարթակի երրորդ աստիճան բարձրացավ երկամարտի 295 (135 կգ՝ փոքր ոսկի + 160 կգ՝ չորրորդ տեղ) արդյունքով: Եվրոպայի արծաթն էլ կարող էր Հայաստանինը լինել, եթե հրում վարժության երկրորդ մոտեցման ժամանակ Ռաֆիկ Հարությունյանը չցավեցներ ծունկը եւ ստիպված չլիներ հրաժարվել նաեւ երրորդ մոտեցումից: