Լևոն Արոնյանը և Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի են խաղացել Եվրոպայի գավաթի ակումբային խաղարկության 3-րդ տուրում:
Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը երկու տուր բաց թողնելուց հետո, առաջին անգամ մասնակցեց գավաթի խաղարկությանը: Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ինարկիևի հետ: «Սիբերիա»-ն հաղթեց «Լեգասի Սքուեր» թիմին ընդհանուր 4-2 հաշվով:
Կանանց պայքարում Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց 3-րդ տուրում: «Ուգրա»-ն ընդհանուր հաշվարկով 2-2 խաղաց «Լեգասի» թիմի հետ: