Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում մեկնարկեց քառորդ եզրափակիչ փուլը:
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանն առաջին պարտիայում հաղթեց ուկրաինացի Վասիլի Իվանչուկին:
Արոնյանը խաղում էր սպիտակներով եւ 24-րդ քայլում ստիպեց մրցակցին հանձնվել:
Քառորդ եզրափակչի պատասխան պարտիաները կկայանան վաղը: