Մեկնարկում է «Երեւան օփեն» շախմատի 2-րդ միջազգային մրցաշարը

11:34 - 13 Սեպ, 2017

Սեպտեմբերի 19-ից 27-ը Հայաստանի շախմատի ակադեմիայում կանցկացվի «Երեւան օփեն» շախմատի 2-րդ միջազգային մրցաշարը (շվեյցարական մրցակարգ, 9 տուր), որին կմասնակցի 12 երկրի 126 շախմատիստ, այդ թվում 18 գրոսմայստեր:

Մասնակիցների մեջ ամենաբարձր վարկանիշ ունեն գրոսմայստերներ Վլադիմիր Օնիշչուկը (2638, Ուկրաինա), Տիգրան Պետրոսյանը (2615) եւ Ռոբերտ Հովհաննիսյանը (2594):

«Երեւան օփենի» կազմակերպիչն է Երեւանի շախմատի ֆեդերացիան:

 

Աղբյուրը՝ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի

Այլ նորություններ