Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մարզադպրոցում ավարտվեց ջրացատկի Հայաստանի առաջնությունը: Մասնակիցներն այսօր մրցեցին աշտարակացատկում:
Մեծահասակների 10 մետր աշտարակացատկում չեմպիոն դարձավ Վարդան Բայանդուրյանը: Լավագույն եռյակում նրան հաջորդեցին Վլադիմիր Հարությունյանն ու Լեւ Սարգսյանը:
Պատանիների աշտարակացատկում մրցանակակիրների եռյակը կազմեցին Մարատ Գրիգորյանը, Արման Ենոքյանը եւ Դավիթ Մովսիսյանը, իսկ աղջիկների մեջ՝ Քրիստինե Հակոբյանը, Ալիսա Զաքարյանը եւ Աֆինա Գեւորգյանը:
Սկսնակների 1 մետր ոստնակացատկում հաղթեցին Անի Խուրշուդյանն ու Մհեր Չիչոյանը:
Պարգեւատրության ավարտին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյանը միջազգային կարգի սպորտի վարպետի կրծքանշան հանձնեց Ազատ Հարությունյանին: