Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր կայացան 1/32 եզրափակչի լրացուցիչ պարտիաները:
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը կարճեցված ժամանակով առաջին երկու պարտիաները ոչ-ոքի ավարտեց Չինաստանը ներկայացնող Հոու Յիֆանի հետ, բայց հաջորդ երկու պարտիաներում հաղթանակ տարավ եւ 4:2 ընդհանուր հաշվով անցավ 1/16 եզրափակիչ:
ԱՄՆ-ը ներկայացնող Սամուէլ Սեւյանը թայ-բրեյքում զիջեց չինացի Լի Չաոյին 0.5:1.5 հաշվով (ընդհանուր հաշիվը 1.5:2.5 է) եւ դուրս մնաց հետագա պայքարից:
Աղբյուրն ու լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի