Ինդիանապոլիսում Հայաստանի լողորդներն ավարտեցին մրցելույթներն աշխարհի պատանեկան առաջնությունում:
Մրցումային վերջին օրն Արթուր Բարսեղյանը 100 մետր ազատ լողաոճում մրցատարածությունն անցավ 0.51.49 ժամանակում: Արթուրն այս արդյունքով սահմանեց Հայաստանի մեծահասակների եւս մեկ ռեկորդ, ինչպես նաեւ լրացրեց միջազգային կարգի սպորտի վարպետի նորմա:
Անի Պողոսյանն ու Վարսենիկ Մանուչարյանը մասնակցեցին 50 մետր ազատ ոճին եւ ցույց տվեցին, համապատասխանաբար, 0.27.56 եւ 0.27.95 արդյունք: