ՖԵՐԴԻՆԱՆԴ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԲԱՎԱՐԱՐՎԵՑ ԵՐԿՐՈՐԴ ՏԵՂՈՎ

20:00 - 24 Հուն, 2020

Իսրայելի մայրաղաղաք Թել Ավիվում անցկացվող ձյուդոյի<< Գրան պրի >> օլիմպիական վարկանիշային մրցաշարի 73 կգ քաշայինների պայքարին հայտավորված 57 պատվիրակների թվում էր  Հայաստանի ներկայացուցիչ Ֆերդինանդ Կարապետյանը ։ Նա պայքարը սկսեց 1/32 եզրափակիչից և իպոնով մաքուր հաղթանակներ տոնեց հաջորդաբար չեխ, ալբանացի, ղազախ, շվեդ , իսպանացի մրցակիցների նկատմամբ  ու մտավ եզրափակիչ։

Վճռական փուլում Ֆերդինանդը պետք է  հանդիպեր Ռիոյի օլիմպիական խաղերի չեմպիոն,  իտալացի Ֆաբիո Բասիլի հետ, սակայն վնասվածքի պատճառով չներկայացավ գոտեմարտին և բավարարվեց արծաթե մեդալով։

 

 

 

Այլ նորություններ