Կիպրոսում ավարտվեց ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկության նախնական փուլը: F խմբի երրորդ տուրում Հայաստանի չեմպիոն «Լեոն» 3:1 հաշվով հաղթեց Ուելսի «Ռեքսեմին»:
«Լեոյի» կազմում գոլերի հեղինակ դարձան Գոռ Սարգսյանը (2) եւ Տիգրան Վարդանյանը: Խմբի մյուս խաղում Կիպրոսի «Անորտոսիսը» 10:2 հաշվով առավելության հասավ Մոլդովայի «Կլասիկի» նկատմամբ:
Հայաստանի թիմը, հաղթելով բոլոր երեք խաղերում, վաստակած 9 միավորով անցավ հիմնական ընտրական փուլ:
Աղբյուրը՝ ՈւԵՖԱ
Լուսանկարը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի