Թայվանի Թայփեյ քաղաքում ընթացքող 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերի ծանրամարտի 105+ կգ քաշային կարգում Գոռ Մինասյանը դարձավ չեմպիոն:
Ունիվերսիադայի ոսկե մեդալը Մինասյանը նվաճեց երկամարտի 430 կգ արդյունքով: Պոկում վարժությունում հայ ծանրորդը գլխավերեւում պահեց 200 կգ, իսկ հրումում ՝ 230 կգ: