Մեկնարկեց «Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթ»-ը

19:15 - 15 Հոկ, 2015

Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկեց «Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթ» մրցաշարը, որից հետո կձևավորվի Հայաստանի 2016 թվականի հավաքականը:

«Առաջին անգամն է, որ այս մրցաշարում, առհասարակ հրաձգության մրցաշարում բանակը թիմով է ներկայացել: ԲԿՄԱ-ն ներկայացել է 7 մարզիկով: Լիահույս եմ, որ բանակայինները շատ բարձր արդյունքներ կունենան և առաջին տեղերը հենց նրանք կզբաղեցնեն: Իսկ ինչ վերաբերվում է Ռիոյի Օլիմպիական խաղերին, ապա մենք նախատեսում ենք մոտ երեք վարկանիշ: Ես չեմ ցանկանա հիմա անուններ տալ, հաջորդ տարի արդեն փետրվար ամսին մենք կունենանք մեր առաջին վարկանիշը»,-ասաց Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը:

«Նախագահի գավաթ» մրացաշարին մասնակցում են 65 հրաձիգ՝ Յուրի և Զինաիդա Սիմոնյանների անվան հրաձգության, Երևանի հրաձգության մանկապատանեկան, Հրաձգության հանրապետական, Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոցներից, Վանաձորից և ԲԿՄԱ-ից:

 

ՀԱՕԿ լրատվության բաժին

 

 

Այլ նորություններ