ԱԱ. Բասկետբոլի Հայաստանի հավաքականը կրկին հաղթեց Սլովակիային

00:25 - 13 Օգո, 2017

Բասկետբոլի 2019 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը 92:78 հաշվով հաղթեց Սլովակիայի ընտրանուն:

Հայ բասկետբոլիստներն առաջին քառորդում մրցակցին զիջեցին մեկ միավորի տարբերությամբ՝ 21:22: Սակայն, երկրորդ քառորդից սկսած մեր թիմն առավելություն ստացավ՝ մեծ ընդմիջումից առաջ հաշիվը դարձնելով 46:33: Խաղն ավարտվեց մեր թիմի վստահ հաղթանակով՝ 92:78:

Հայաստանի հավաքականի կազմում հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Ռայան Բոաթրայթը՝ վաստակելով 22 միավոր:

A խմբի մյուս խաղում Բոսնիա եւ Հերցեգովինան 72:88 հաշվով պարտություն կրեց Շվեդիայի ընտրանուց:

Չորրորդ տուրից հետո Հայաստանի հավաքականը յոթ միավորով միանձնյա գլխավորում է A խմբի մրցաշարային աղյուսակը: Նիկշա Բավցեւիչի սաները հաջորդ խաղում կմրցեն Շվեդիայի հավաքականի հետ: Հանդիպումը կկայանա օգոստոսի 16-ին, մրցակցի հարկի տակ:

 

 

Լուսանկարը՝ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի

Այլ նորություններ