Պատանի հունահռոմեականներն այսօր Եվրոպայի առաջնությունում երկու բրոնզե մեդալ նվաճեցին

23:18 - 29 Հուլ, 2017

Սարաեւոյում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականն այսօր երկու բրոնզե մեդալ նվաճեց:

Երրորդ տեղի համար գոտեմարտում 50 կգ քաշային Հայկ Ասատրյանը պարտության մատնեց հունգարացի Դավիդ Կեչկեմետին, իսկ Սարգիս Թադեւոսյանն (69 կգ) առավելության հասավ շվեդ Ռասմուս Աաստրոմի նկատմամբ:

 

Լուսանկարը՝ առաջնության պաշտոնական կայքի

Այլ նորություններ