Հարություն Սարգսյանը` սամբոյի աշխարհի պատանեկան առաջնության բրոնզե մեդալակիր

17:24 - 10 Հոկ, 2015

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում շարունակվում է հոկտեմբերի 9-ին մեկնարկած սամբոյի աշխարհի պատանեկան և երիտասարդական 2015 թվականի առաջնությունը:

Մրցումային երկրորդ օրը բրոնզե մեդալ նվաճեց 52 կգ քաշային կարգում հանդես եկող Հարություն Սարգսյանը:
Նախօրեին Հայաստանի հավաքականի կազմում արծաթե մեդալներ նվաճեցին 48 կգ քաշային կարգում հանդես եկող Էդմոն Մանուկյանը և 60 կգ քաշային Դանիել Գաբրիելյանը:

 

Այլ նորություններ