Մարմնամարզիկներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում

11:48 - 12 Հուն, 2016

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամները գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ղեկավարությամբ՝ ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում:

«Հավաքի հիմնական ուղղվածությունը՝ ֆիզիկական ընդհանուր պատրաստվածությունն է: Մարմնամարզիկների համար սա երկրորդ հավաքն է, որ երբևէ անցկացրել ենք Հայաստանում: Փորձը ցույց տվեց, որ հավաքը դրական ազդեցություն ունեցավ մարզիկների վրա: Նախորդ անգամ մեզ համար նորություն էր այսպիսի հավաք անցկացնելը, այդ պատճառով ծրագրային բացեր կային: Ի տարբերություն անցած տարվա, այս տարի ծրագիրը բարդացրել ենք: Հավաքին մասնակցում է 10 մարմնամարզիկ: Ընդգրկել ենք նաև երիտասարդ 4 մարզիկի, ովքեր փոխարինվելու են հաջորդ շաբաթ՝ իրենց տեղը զիջելով մյուս մարզիկներին»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում, նշեց մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը:

Հակոբ Սերոբյանից բացի հավաքին մասնակցում են մարզիչներ Սոս Սարգսյանը, ինչպես նաև Արթուր Թովմասյանի, Արթուր Դավթյանի և Վիգեն Խաչատրյանի անձնական մարզիչները:

Հավաքը մեկնարկել է հունվարի 10-ին, կավարտվի 24-ին:

ՀԱՕԿ լրատվության բաժին

 

Այլ նորություններ