Կոտ դՙԻվուարում ընթացող Ֆրանկոֆոնյան 8-րդ խաղերում հայ մարզիկները վեցերորդ մեդալը նվաճեցին:
Հուլիսի 24-ին ազատ ոճի ըմբիշ Մարզպետ Գալստյանը (86 կգ) հասավ եզրափակիչ, որտեղ զիջեց Կանադայի ներկայացուցչին եւ նվաճեց արծաթե մեդալ:
Նախորդ հինգ մեդալները` մեկ ոսկե, երկու արծաթե եւ երկու բրոնզե, Հայաստանի համար նույնպես նվաճել էին ազատ ոճայինները:
Լուսանկարը` Նարինե Շահբազյանի անձնական արխիվից