Ծաղկաձորի գլխավոր մարզաբազայում ավարտվեց «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի եզրափակիչ փուլը:
Բոլոր տարիքային խմբերում եւ հաշմանդամություն ունեցող ընտանիքները վեց մրցաձեւերում հաղթողներն արժանացան մեդալների, հավաստագրերի եւ դրամական պարգեւների, որոնք հանձնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ավանդույթի համաձայն 100 հազարական դրամ պարգեւներ հանձնեց տարիքային չորս խմբերի եւ հաշմանդամություն ունեցող ընտանիքների ամենակրտսեր մասնակիցներին:
Բոլոր տարիքային խմբերի եւ հաշմանդամություն ունեցող ընտանիքների վեց մրցաձեւերում մրցանակային տեղ զբաղեցրած ընտանիքներին պարգեւատրեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: