ՏԵՍԱՐԱՆՆԵՐ . . . ՓԱՐԻԶ -2024 – ԻՑ

15:37 - 24 Փետ, 2023

Առաջիկա օլիմպիական խաղերի կազմկոմիտեն  հերթական գրառումն է կատարել, որը, ենթադրում ենք,  անտարբեր չի թողնի  ընթերցողին:  

Ֆրանսիացի ստեղծագործողները փորձել են պատկերել   հմայիչ Փարիզի մարզահամալիրները և փողոցների մոտավոր տեսքը՝ քառամյակի առաջիկա մարզահանդեսի համար:

 

Առաջին անգամ օլիմպիական խաղերի բացման արարողությունը տեղի կունենա ոչ թե մարզադաշտում, այլ Սենա գետի վրա։ 

Սպասվում է, որ  ավելի քան 600 հազար հանդիսական կարող է ականատես լինել   Սենայի ափին  նախատեսված  ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությանը:

Վճարովի են միայն Սենա գետի ստորին ափի նստելատեղերը: Դրանք թվով 100 հազար են:  Եվս 500.000 մարդ կկարողանա անվճար  դիտել արարողությունը՝ վերին ափից:

Ամեն բան  արվում է , որ փարիզյան  խաղերը լինեն տպավորիչ,  եզակի  ու  տարբերվող:

Առաջին անգամ  խաղերին կմասնակցեն հավասար  թվով կին և տղամարդ մարզիկներ: Առաջին անգամ  նաև նույն պատկերանշանը կօգտագործվի օլիմպիական և պարալիմպիկ խաղերի համար: Ի դեպ, տարբերանշանը բովանդակում է Ֆրանսիան և սպորտը միավորող երեք պատկեր. ոսկե մեդալ, երկու կրակ՝ օլիմպիական և պարալիմպիկ և Մարիաննան՝ Ֆրանսիայի հանրապետության խորհրդանիշը >>։ 

Կազմկոմիտեն  ներկայացրել է օլիմպիական և պարալիմպիկ խաղերի  պաշտոնական թալիսմանները: Այն  կրում է  Ֆրիգ (Phryges) անվանումը: Այն կարմիր գույն ունի և նման է ֆրանսիական հեղափոխության ու ազատության խորհրդանիշ գլխարկի տեսք:

33 –րդ   ամառային օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը, իսկ պարալիմպիկը՝ օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը:

Համաշխարհային սպորտի 2024թ. գլխավոր մարզահանդեսի մեկնարկին մնացել է 518 օր:

 

Այլ նորություններ