Լեւոն Արոնյանը կրկին չկարողացավ հաղթել

10:19 - 14 Հուլ, 2017

Ժնեւում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան Պրիի երրորդ փուլի յոթերորդ տուրում Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Նիդեռլանդների ներկայացուցիչ Անիշ Գիրի հետ:

Հայաստանցի գրոսմայստերն այժմ ունի 3.5 միավոր եւ մրցաշարային աղյուսակում 18 մասնակիցների մեջ բաժանում է 7-14-րդ տեղերը:

Հուլիսի 14-ին Արոնյանը սեւերով կխաղա ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիի հետ:

 

Աղբյուրն ու լուսանկարը` մրցաշարի պաշտոնական կայքի

Այլ նորություններ