Ջրացատկի Հայաստանի հավաքականը մեկնել է Բուդապեշտ, որտեղ հուլիսի 14-22-ը կմասնակցի աշխարհի առաջնությանը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը թիմի կազմում ընդգրկել է Լեւ Սարգսյանին, Վլադիմիր Հարությունյանին եւ Վարտան Բայանդուրյանին: Վերջինս առաջին անգամ է հանդես գալու Հայաստանի հավաքականում: Իսկ Ազատ Հարությունյանը վնասվածքի պատճառով բաց է թողնելու տարվա գլխավոր ստուգատեսը:
10 մ անհատական աշտարակացատկում կմրցեն Հարությունյանը եւ Բայանդուրյանը, իսկ 10 մ սինքրոն աշխատակացատկում Վլադիմիրն այս անգամ հանդես կգա Լեւ Սարգսյանի հետ: