Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, Միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո, ավանդության համաձայն Երեւանում նշեց «Օլիմպիական օրը»:
Տոնի կապակցությամբ ցուցադրական ելույթներ ունեցան պատանի ըմբիշները, ձյուդոիստները, կարատեիստները, թաեքվանդոիստները, բռնցքամարտիկները, բադմինտոնիստներն ու սուսերամարտիկները։
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն անում է ամեն ինչ՝ աճող սերնդին ֆիզիկապես կոփելու, օլիմպիական գաղափարները տարածելու եւ արժանի մարզիկներ պատրաստելու համար։
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) օլիմպիական շարժման բարձրագույն ղեկավար մարմինն է։ Այն ստեղծվել է 1894 թվականի հունիսի 23-ին, ֆրանսիացի հասարակական գործիչ Պիեռ դե Կուբերտենի նախաձեռնությամբ։
Աշխարհում առաջին անգամ «Օլիմպիական օրը» նշվել է 1948 թվականի հունիսի 23-ին։